Թեժ հանդիպում Հայկ Քոթանջյանի հետ

Այսօր՝ փետարվարի 2-ին, կայացավ հանդիպում Հայկ Քոթանջյանի հետ, իսկ առիթը՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ներկայացումն էր: Նպատակն էր ավելի լավ իմանալու 2017թ ձմեռային զորակոչին ընդունված և արդեն գործող երկու ծրագրերը, ինչու ոչ, նաև լուսաբանել այդ ամենը: Հանդիպումը սկսեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նրա երկար կենսապատումից, և ծրագրի մտահղացման, առաջացման մասին մանրամասն ներկայացնելուց հետո, ավագ-լեյտենանտը խոսեց «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից: Իհարկե հնչեցին շատ հարցեր, որոնցից մեկը հենց ինքս տվեցի և ստացա սպասվող, սակայն ոչ ցանկանալի պատասխան: Հարցը հետևյալն էր, որ «Ես եմ» ծրագիրը ընտրող զինվորը կարո՞ղ է ծառայել Հայաստանի սահմաններում , թե միայն ԼՀՂ-ում: Ավագ-լեյտենանտը ասաց, որ Արցախում՝ սահմաններին, լարված վիճակ է և առաջիկա մեկ տարում յուրաքանչյուր զինվոր այդ ծրագրով ծառայելու է Արցախում: Բայց նա հուսով էր, որ մի օր էլ ծառայություն կլինի նաև ՀՀ-ի տարածքում: Իմ սյուբեկտիվ կարծիքը այս ամենի մասին միանշանակ բացասական է, այսինքն դուրս է գալիս, որ զինվորը պարտադիր ծառայելու է Արցախում լարված սահմանին և այնտեղ անցկացնելու է 14 օր, որը կարծում եմ շատ վատ կազդի տվյալ զինվորի ներքին հոգեբանության վրա, նաև այն շաբաթը, որը տրվում է տուն գալու և քաղաքի կյանքով ապրելու համար, փաստացի դառնում է 5օր, քանի որ 2օրը տրամադրվելու է ճանապարհին: Հնչող հարցերից մեկին պատասխանելու իրավունքը իր ձեռքը վերցրեց, ՊՆ ներկայացուցիչներից մի ոք, որը շատ բորբոքված սկսեց խոսել հարց տվողի, տվյալ պահին՝ Պարոն Թոքմաջյանի հետ: Հարցը շատ ճիշտ էր և տեղին, ընդհամենը կարող եմ ասել, որ լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է: Սկսվեց մի քաոսային իրավիճակ, և հարցի պատասխանը չգիտես ինչու տվեցին մի քանի անձիք: Կրքերը հանդարտվելուց հետո միայն մի բան պարզ դարձավ, որ հնչող հարցը չունեցավ իր այդքան սպասված պատասխանը: Ինչևէ մեջբերեմ Պարոն Թոքմաջյանի «բանավեճը» եզրափակող դիպուկ ասացվածքը «Հայ սպան պետք է լինի ինտելեկտուալ և վալս պարել իմանա»: Ահա այս ամենը այսօրվա թեժ հանդիպման մասին, վստահ կարող եմ ասել, որ այն ինձ տվեց շատ ինֆորմացիա ծրագրերի վերաբերյալ, որը կարող է օգտակար լինել իմ եղբոր կամ ընկերների համար:

Оставьте комментарий