Միքելանջելո

Միքելանջելո

?.?.??????????

Միքելանջելոն վերածննդի դարաշրջանի  կարկառուն նկարիչներից մեկն էր, ինչու չէ նաև քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ, պոետ, փիլիսոփա: Կապրեզե քաղաքում 1475 թվականին մարտի 6 ծնված Միքելանջելոն մեծ տաղանդի շնորհիվ մեկ տարի ուսանում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոցում:Այնուհետև ուսումը շարունակում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։

Նրա ստեղծագործություներն են՝

«Դավիթ», Սբ. Օհաննես», «Քնած կուպիդոն» «Հռոմի Պիետան» «Վակհան» Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» «Լիա» և այլն:

Միքելանջելոյի հայտնի քանդակներից մեկը Պիետան է, որը գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։ Պիետա իտալերեն բառ է, որը նշանակում  է ողբ: «Քրիստոսի ողբը» երիտասարդ քանդակագործի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։1496 թ., երբ քսանմեկամյա Միքելանջելոն մեկնեց Հռոմ ի դեմս մի մեծահարուստ բանկիրի և հնությունների կոլեկցիոներ Յակոպո Գալլիի՝ ձեռք բերեց մի հարուստ հովանավոր։ Նրա օգնությամբ Միքելանջելոն կարդինալի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի նա պետք է մեկ տարվա ընթացքում ստեղծեր Պիետայի տապանաքարը։ Բայց աշխատանքը սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատեց «Պիետաի» վրա մոտ երկու տարի։ Կոմպոզիցիան իտալացի քանդակագործի առավել ամբողջական և ներդաշնակ ստեղծագործություններից մեկն է։ Սովորաբար նման քանդակներում օգտագործում են մի քանի կերպարներ, բայց Միքելանջելոն պատկերել է միայն երկուսին՝ մեռած Քրիստոսին և Մարիամ Աստվածածնինը, ով սգում է որդու մահը։ Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է.(ըստ Վազարի Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար ՝իր ստեծածով հիանալու և պատահաբար լսում է երկու այցելու խոսակցություն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»

Pieta_1

Վատիկանի «Պիետան» մեկն է այն աշխատանքներից, որը, ըստ արվեստաբանների, հանդիսացել է կվատրոչենտոի և Բարձր Վերածննդի ջրբաժանը։Իտալացի վարպետը վերաիմաստավորել է բարձրագույն մարդասիրության հոգին ավանդական հյուսիսային գոթական քադակներում պատկերված անկենդան Քրիստոսին մոր գրկում։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կին, ով սգում է կորուստը իր ամենամտերիմ մարդու։ Չնայած երկու խոշոր արձանների միացման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։ Կերպարները խոսում են ինչպես մեկ ամբողջություն, նրանց միացումները հիացնում են իրենց համաձուլվածքով։ Նրանով հանդերձ քանդակում նուրբ հակադրվում են տղամարդը և կին, ողջը և մեռածը,մերկը և ծածկվածը, ուղղահայացը և հորիզոնականը, ինչը կոմպոզիցիային հաղորդում է թեթևակի լարվածություն։«Պիետան» ծառայում է օրինակ իրեն հաջորդող սրբապատկերների մեկնաբանությունների համար։

Միքելանջելոն մահացել է 1564 թվականիփետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.

Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս:

Օգտվել եմ  https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%AB%D5%A5%D5%BF%D5%A1_(%D5%84%D5%AB%D6%84%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%B8)

Оставьте комментарий